Երեկ՝ փետրվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր՝ Չարենցավանի բնակիչ, 47-ամյա Արմինե Շահգալդյանը «աջ ստորին վերջույթի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai ավտոմեքենան պատկանում է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալյդանին, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Շահգալդյանը նրա կինն է, ճանապարհն էլ ամբողջովին եղել է անանցանելի, ու ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները քաղաքը մերկասառույցից մաքրելու համար քայլեր չեն ձեռնարկել։