Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    522
    530

  • RUB

    6,93
    7,33

Կարևոր իրադարձություններ

«Փրկության» որոշում. Շրջակա միջավայրը պաշտպանելու համար ինչ փոփոխություն են պատրաստվում կատարել. «Ժամանակ»

13 Փետրվար, 2020 09:58
«Փրկության» որոշում. Շրջակա միջավայրը պաշտպանելու համար ինչ փոփոխություն են պատրաստվում կատարել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի կառավարությունը պատրաստվում է էական փոփոխություններ կատարել «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում: Դրա նպատակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հնարավորություն տալն է բնապահպանական լուրջ խախտումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես կասեցնել այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի գործունեությունը, որը վնաս է հասցնում շրջակա միջավայրին:

 Մասնավորապես, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կկարողանա կասեցնել հանք շահագործողների կամ, ենթադրենք, ջրօգտագործողների գործունեությունը: Եվ այդ որոշումը ուժի մեջ կմտնի անմիջապես, մինչև իրավաբանական անձի կողմից այդ որոշման դատարանում վիճարկելը:

Սա, իհարկե, որոշ ռիսկեր պարունակում է, բայց մյուս կողմից, շատ դեպքերում, դատական քաշքշուկները կարող են տարիներ ձգձգվել, և այդ ընթացքում ընկերությունը շարունակի վնաս հասցնել շրջակա միջավայրին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին