Կարևոր իրադարձություններ

Հետո չասեք չզգուշացրեցինք. Շաքե Իսայան

13 Փետրվար, 2020 00:27
Հեղինակ՝ Շաքե Իսայան
Հետո չասեք չզգուշացրեցինք. Շաքե Իսայան

Ազգայի ժողովի պատգամավոր Շաքե Իսայանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել կից գրառմամբ․

«Հարցը հետևյալն էր՝ արդյո՞ք նոր Կառավարությունը գյուղացիների հաշվին հարստացածներին պատասխանատվության դաշտ բերելու է, թե՞ ոչ,

Պատասխանը՝ անհասկանալի

Այսօր խորհրդարանական հարցուպատասխանի ընթացքում հարց ուղղեցի Կառավարությանը՝ մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետությանը միջազգային դոնորների կողմից տրամադրված գյուղատնտեսական աջակցության 600 միլիոն դոլար վարկի մասին: Սույն վարկի տոկոսադրույքը պետության համար կազմել է 0.5, 0.75 և 1 տոկոս:

Կենտրոնական բանկը սահմանել է որոշակի նորմատիվներ՝ սեփական տոսկոդրույքն ամրագրելով, և բաշխել է կոմեցիոն բանկերի միջև, որոնք էլ իրենց հերթին ավելացրել են իրենց անվանական և փաստացի տոկոսադրույքները:

Արդյունքում շարքային գյուղացին «արտոնյալ» գյուղվարկը ստացել է փաստացի 22, 24, 26 տոկոսադրույքով:

Շատ գյուղացիական տնտեսություններ այդ տարիներին սնանկացան՝ ամբողջ սեփականությունը թողնելով բանկերին:

Չեմ կարծում, որ ով-ով, բայց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղյակ չէ միջազգային բանկերից չնչին տոկոսներով ստացված և գյուղացիներին մինչև 26 տոկոսով տրամադրված գյուղվարկերի էպոպեայից:

Խոստանում ենք այս հարցում լինել հետևողական:

Հ.Գ. Սպառողական վարկերի մասով ևս հնարավոր է նույն սցենարը։Հետո չասեք չզգուշացրեցինք...»

 

 

Լրահոս

Դիտել ավելին