Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները «Բարեկամություն» կայարանից բերման ենթարկված 20-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերվել (տեսանյութ)

12 Փետրվար, 2020 23:19
Ոստիկանները «Բարեկամություն» կայարանից բերման ենթարկված 20-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերվել (տեսանյութ)

Փետրվարի 11-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Երիտասարդի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 3 գ դեղնականաչավուն զանգված:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին