Կարևոր իրադարձություններ

Վաչագան Ղազարյանի կողմից «Յանսի» նախկին գլխավոր հաշվապահից խոշոր չափի գումար շորթելու գործը կարճվել է․ պաշտպան

12 Փետրվար, 2020 23:03
Վաչագան Ղազարյանի կողմից «Յանսի» նախկին գլխավոր  հաշվապահից խոշոր չափի գումար շորթելու գործը կարճվել է․ պաշտպան

Գլխավոր դատախազությունը մերժել է «Յանս» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ կողմից նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու ՀՔԾ քննիչի որոշման դեմ տուժող կողմի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է նրա պաշտպանը՝ նշելով, որ որոշումն ստացել է  այսօր եւ պատրաստվում է  այն բողոքարկել դատարանում։

Հիշեցնենք, որ «Յանս» ռեստորանի նախկին հաշվապահը պնդում է, որ «Յանս»-ի սեփականատեր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն իրենից 40 մլն դրամ է շորթել։ 

 

Լրահոս

Դիտել ավելին