Կարևոր իրադարձություններ

Ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և քամու ուժգնացում․ ԱԻՆ

12 Փետրվար, 2020 22:26
Ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և քամու ուժգնացում․ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունունը հայտարարություն է տարածել․

 «Հարգելի´ քաղաքացիներ,

ըստ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների՝ ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 23 մ/վ:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է առայժմ զերծ մնալ վերը նշված ճանապարհներով երթևեկելուց»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին