Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    516,5
    524,5

  • RUB

    7,22
    7,42

Կարևոր իրադարձություններ

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ

12 Փետրվար, 2020 21:17
Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանն ու խորհրդական Արթուր Շատվորյանն այսօր հանդիպել են Հայաստանում այս պահին գործող և կառուցման փուլում գտնվող սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների հետ: Այս մասին հայտնում ՍԱՏՄ լրատվական ծառայությունը:

Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը տեղեկացրել է, որ առաջիկայում, հանրապետությունում գործող սպանդանոցների ավելացմանը զուգահեռ, անասնաբույժ-փորձագետների համար նորից կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, ևս մեկ անգամ կներկայացվեն սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգի բոլոր մանրամասները, համակարգին հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգը, իսկ մասնակիցներին կտրվեն վկայականներ:

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը շեշտել է, որ վերահսկողությունը սպանդանոցներում կատարվող անասնաբուժանատիտարական փորձաքննությունների հանդեպ խիստ է լինելու, ու ներկայացրել այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել սպանդանոցների անբարեխիղճ գործունեությունը, մասնավորապես՝ անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի կեղծումը: Գագիկ Սարոյանը հորդորել է զերծ մնալ անօրինական գործողություններից, քանի որ նման խախտման փաստի հաստատման դեպքում կարգազանցին սպառնում է քրեական պատասխանատվություն:

Հանդիպմանը մասնակցող ՍԱՏՄ տեսուչները, որոնք պարբերաբար շրջայցեր են կատարոմ մսի և ենթամթերքի իրացման ցանցում, ներկայացրել են հայտնաբերված խնդիրները՝ կապված հատկապես 5-րդ ձևի փաստաթղթի լրացման հետ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են տարբեր առաջարկներ՝ գործընթացն առավել հասկանալի ու մատչելի դարձնելու նպատակով:

Տեսչական մարմնի ներկայացուցիչները վստահեցրել են, որ ցանկացած խնդրի կամ անհասկանալի իրավիճակի դեպքում իրենք պատրաստ են օգնել խորհրդատվությամբ, ուղղորդել՝ պահպանելու քայլերի ճիշտ հերթականությունը, և տրամադրել անհրաժեշտ իրավական աջակցություն, հատկապես որ սպանդանոցների ավելացման հետ կփոխվեն նաև օրակարգային հարցերն ու առաջացող խնդիրները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին