Կարևոր իրադարձություններ

Բուք, ձյուն, մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ

12 Փետրվար, 2020 19:23
Բուք, ձյուն, մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ

Փետրվարի 12-ին, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրավական ծառայությունից։

Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:

Դժվարանցանելի է Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը:

Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է բուք: 

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Ծաղկահովիտ գյուղում, Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք տարածաշրջաններում,  ձյուն է տեղում:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:

 

Լրահոս

Դիտել ավելին