Կարևոր իրադարձություններ

«Սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից ա, ես կասկած չունեմ». Փաշինյանն անդրադարձել է վերջին շրջանում բանակում տիրող իրավիճակին

12 Փետրվար, 2020 18:52
«Սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից ա, ես կասկած չունեմ». Փաշինյանն անդրադարձել է վերջին շրջանում բանակում տիրող իրավիճակին

Այսօր՝ փետրվարի 12-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդես եկավ հետևյալ հարցադրմամբ․

«43 օրում մենք ունեցել ենք 10 ոչ մարտական զոհ, վերջին 13 օրում՝ 7 զոհ: Արդյո՞ք այս դեպքերը Ձեր ուշադրության կենտրոնում են»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Հարցին ի պատասխան, վարչապետն ասաց․

«Այսօրվա դեպքից ասեմ, որ մանրամասն զրույց ենք ունեցել ևʹ ՊՆ նախարարի, ևʹ Գլխավոր շտաբի պետի հետ: Ցանկացած դեպք շատ մեծ խնդիր է բոլորիս համար: Ընդհանուր ես իմ տեսակետն ասել եմ՝ մենք պետք է այս խնդրի խորքը հասկանալու համար գնանք մեր բակեր, մեր դպրոցներ և տեսնենք՝ մեր երեխաներն իրար հետ ոնց են շփվում: Մենք բանակում վարտիքի փոխելու խնդիր էինք դրել, դրանք փոխեցինք, լվացքի մեքենաներով ապահովեցինք: Բայց հետո պարզվեց, որ մեր զինվորի արժանապատվության համար պրոբլեմ ա, որ իր վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Եվ եթե հանկարծ նման դեպք տեղի ունենա, ապա դա կարող է ոմանց համար շատ լուրջ խնդիրներ առաջացնել, պարզաբանումների թեմա դառնալ: Մեր խնդիրն է՝ մինչև գենետիկ մակարդակ այդ խնդիրն ախտորոշել: Սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից ա, ես կասկած չունեմ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին