Կարևոր իրադարձություններ

Էլիտար զորամաս գոյություն չունի. Դավիթ Տոնոյան

12 Փետրվար, 2020 18:36
Էլիտար զորամաս գոյություն չունի. Դավիթ Տոնոյան

Այսօր՝ փետրվարի 12-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հարություն Բաբայանը դիմելով  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հանդես եկավ հետևյալ հարցադրմամբ․  

«Արդյոք այդ զորամասում հիմնական հրամանատարական անձնակազմին առնչվող որոշակի գործողություններ եղա՞ն, կամ ընդհանրապես ցրվե՞ց զինվորների մեջ եղած «էլիտար» խումբը, որովհետև ինձ հասած տվյալներով դրանք կարծես մնացել են»։

Ի պաստասխան Տոնոյանը նշեց, որ «Էլիտար» զորամաս գոյություն չունի,  դա լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված անվանում է։

«Բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու են կարգապահական պատասխանատվություն կրելու համար, ՊԲ հրամանատարի, Արցախի պատպանության նախարարի կողմից պատժվել են տարբեր աստիճաններով, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն, կամ նախաքննության ընթացքում կորոշվի իրենց պատասխանատվությունը, հիմա կամ ձերբակալվում են, կամ կալանավորվում են»,-ասաց նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին