Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    515
    523

  • RUB

    7,22
    7,42

Կարևոր իրադարձություններ

«Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այդպես չէին խոսի». վարչապետ

12 Փետրվար, 2020 18:13
«Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այդպես չէին խոսի». վարչապետ

Այսօր՝ փետրվարի 12-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդես եկավ հետևյալ հարցադրմամբ․

«Ինչպես ասում են՝ «գող, սիրտը՝ դող», ոմանք շտապեցին հայտարարել, որ դաժան օրեր են սպասվում։ Ի՞նչ նկատի ունեիք, ի՞նչ եք պատրաստվում անել, արդյոք վառե՞լ նրանց մեքենաները, որովհետեւ նման հարցադրում է հնչել ԱԺ ամբիոնից»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Ի պատասխան, վարչապետն ասաց, որ եթե իրենք մեքենա վառող լինեին, ապա իրենց հետ էդպես չէին խոսի։

«Որովհետև եղել են այնպիսի ժամանակներ, և եղել են մեքենա վառողներ, պադյեզդներում ծեծողներ, ընդհուպ կրակողներ, սպանողներ և այդ նույն մարդիկ երբեք այդ տոնով չեն խոսել, որովհետև իմացել են, որ իսկապես դրան կարող է հաջոդել մեքենա վառելը և այլն։ Ուրախ եմ, որ մեր Կառավարության պայմաններում այդպիսի քննարկումներ տեղի են ունենում, որովհետև այն ժամանակ, երբ որ ես խոսում էի, նաև այսօրվա մի շարք ընդդիմադիր գործընկերներ սփրթնում էին ԱԺ նիստերի դահլիճում նստած»,- նշեց վարչապետը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին