Կարևոր իրադարձություններ

Հերքում կամ դատ. Ալեն Սիմոնյանն ընդդեմ լրատվամիջոցի

12 Փետրվար, 2020 16:46
Հերքում կամ դատ. Ալեն Սիմոնյանն ընդդեմ լրատվամիջոցի

Երեկ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչքանով է նպատակահարմար Սահմանադրության մեջ մեկ հոդվածի փոփոխության համար հանրաքվե անելն, ասաց․

«Նպատակահարմար է։ Իսկ դուք պատկերացնում եք, թե ինչ վնաս կկրեր Հայաստանի Հանրապետությունը նման ձևով գործող Սահմանադրական դատարանի պարագայում։ Մենք քաղաքական գնահատականներից ենք հաճախ խոսում՝ մոռանալով այն միջազգային պայմանագրերը, որոնք գալու են և եկել են»: Սիմոնյանի այս պատասխանը որոշ լրատվամիջոցների ենթադրությունների տեղիք է տվել:

Պատասխանի հիման վրա այդ լրատվամիջոցները հրապարակել են «Հանրաքվեն պետք է իշխանությանը «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու համար․ Սա հաստատեց նաև Ալեն Սիմոնյանը» վերտառությամբ հոդվածներ: Այսօր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հերքում պահանջեց լրատվամիջոցներից` սխալ ինֆորմացիա տարածելու համար:

Նա նշեց նաև, որ, եթե հերքում չտպագրեն՝ ինքը պատրաստ է դատական գործ սկսել:

 

Լրահոս

Դիտել ավելին