Կարևոր իրադարձություններ

Ամբողջ ամառ Լուսավորի և «Լույս»-ի անդամները «քչփորում» էին աղբամաները. Գևորգ Պապոյան

12 Փետրվար, 2020 16:34
Ամբողջ ամառ Լուսավորի և «Լույս»-ի անդամները «քչփորում» էին աղբամաները. Գևորգ Պապոյան

Ազգային Ժողովում այսօր քննարկվում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկել է դեմ քվեարկել ներկայացրած նախագծին։ Նա իր ելույթի ընթացքում նշել է.

«Այս օրենքը նրա մասին է, որ ամբողջ ամառ «Լուսավոր Հայաստան» և «Լույս» խմբակցությունների անդամները Երևանի աղբամանների շուրջ սելֆիներ էին անում, «քչփորում» էին Երևանի աղբամանները, հետո առաջ բերեցին «ԿամԱԶ-ների» պատմությունը, վերջնարդյունքում որևէ բան չբացահայտվեց, որևէ արտառոց բան տեղի չունեցավ, պիտի մի բան անեին, բերել են այս օրենքի նախագիծը»:

 

Լրահոս

Դիտել ավելին