Կարևոր իրադարձություններ

Երիտասարդ եք, որտեղի՞ց ձեզ այդքան ամբարտավանություն. Համազասպ Դանիելյանը՝ Գևորգ Գորգիսյանին

12 Փետրվար, 2020 15:31
Երիտասարդ եք, որտեղի՞ց ձեզ այդքան ամբարտավանություն. Համազասպ Դանիելյանը՝ Գևորգ Գորգիսյանին

ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին, ասաց․

«Պարոն Գորգիսյան, երբ որ ասում եք՝ պարզ նախագիծ է, ճիշտ եք ասում, բայց կիսատ եք ասում՝ պարզ չէ, պրիմիտիվ նախագիծ է, նյուանսներ հաշվի առնված չեն։

Երբ այստեղ շահագրգիռ քննարկում է գնում, և մեր գործընկերները շատ բարեկիրթ ձևով ասում են, իսկ սա հաշվի առե՞լ եք, միանգամից ստանում են պատասխան ամբարտավան ձևով։

Էդքան երիտասարդ եք, որտեղի՞ց Ձեզ այդքան ամբարտավանություն: Դուք հասկանու՞մ եք, որ Ձեր հռետորաբանությունը ազդում է նաև Ձեր նախագծերի նկատմամբ ընկալման և վերաբերմունքի վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին