Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ոստիկանությունը բերման է ենթարկել հայազգի իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանին

12 Փետրվար, 2020 15:06
Թուրքիայում ոստիկանությունը բերման է ենթարկել հայազգի իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանին

Թուրքիայում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի հայազգի իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է t24.com.tr կայքը:

Ավազյանը Twitter-ի իր էջում գրել է, որ ոստիկանները նախ ներխուժել են իր եղբոր տուն և այնտեղ իրեն են փնտրել:

Ավազյանը նշել է, որ վերջին երկու օրերին զարկերակային ճնշման խնդիրներ ունի, և եթե իր հետ ինչ-որ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունը կընկնի ներկայիս իշխանությունների վրա:

Հայազգի իրավապաշտպանը կիսվել է նաև իր ենթադրությամբ, թե ինչը կարող էր իրեն բերման ենթարկելու պատճառ հանդիսանալ:

«Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Ես բարձրաձայնել եմ այս մասին և իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»,-ասել է Ավազյանը:

Սա առաջին դեպքը չէ, որ թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկում Ավազյանին: 2019 թվականի հոկտեմբերին Ավազյանը բերման էր ենթարկվել իր տան խուզարկությունից հետո: Ոստիկանությունն այն ժամանակ ցանկանում էր նրանից ցուցմունք ստանալ «ահաբեկիչների հետ» նրա ենթադրյալ կապի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին