Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ «հայկական» փոփոխություններին

12 Փետրվար, 2020 13:18
Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ «հայկական» փոփոխություններին

Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության փոփոխությունների վավերացմանը:

Ընդունված փոփոխությունները հնարավորություն են տալիս ռազմաքաղաքական դաշինքի Հավաքական անվտանգության խորհրդի կազմի մեջ մտնել ոչ միայն պետության ղեկավարներին, այլև վարչապետներին, որոնք լիազորված են Հավաքական անվտանգության խորհրդի ներքո գտնվող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեն:

Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների անհրաժեշտությունը ծագել է 2015թ. Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով, երբ խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո արտաքին քաղաքականության մեջ նախագահի նախկին լիազորությունները փոխանցվել են վարչապետին:

 

Լրահոս

Դիտել ավելին