Կարևոր իրադարձություններ

Վերսալում կկայանա համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

12 Փետրվար, 2020 11:31
Վերսալում կկայանա համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ֆրանսիայում՝ Վերսալյան պալատի թագավորական մատուռում ապրիլի 24-ին կկայանա համերգ՝ նվիրված 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հայտնում է Վերսալի պալատի վարչակազմի մամուլի ծառայությունը, համերգի ժամանակ կհնչի երաժշտություն, որն «արտահայտում է հայ ժողովրդի ձայնն ու նրա բազմադարյա պատմությունը»:

Համերգի ժամանակ ելույթ կունենան դասական երաժշտության կատարողներ՝ սոպրանո Մելոդի Լուլեջյանը, ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանը, թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, դաշնակահար Վարդան Մամիկոնյանը:

Կհնչեն Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին