Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում․ բքի պատճառով 150-ից ավելի մեքենաներ ողջ գիշեր մնացել են բաց երկնքի տակ

12 Փետրվար, 2020 10:51
Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում․ բքի պատճառով 150-ից ավելի մեքենաներ ողջ գիշեր մնացել են բաց երկնքի տակ

Երեկ՝ փետրվարի 11-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ բքի պատճառով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Սյունիքի մարզում։ Երևան-Երասխ -Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի 235 կմ-ում, Գորիսի վարչական տարածքում, 150-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում «շրջափակման մեջ հայտնված» քաղաքացիներն ասում էին. «Գնում էինք զինվորական երդմնակալության, սակայն հասել ենք Իշխանասար ու չենք կարողանում հասնենք Գորիս։ Ողջ գիշեր մնացել ենք բաց երկնքի տակ։ Սպասողների մեջ կան նաև երեխաներ, հղիներ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին