Կարևոր իրադարձություններ

Սենսացիոն բացահայտում. Ինչ է պատրաստվում հայտարարել Վիտալի Շիշկինը. «Ժամանակ»

12 Փետրվար, 2020 08:55
Սենսացիոն բացահայտում. Ինչ է պատրաստվում հայտարարել Վիտալի Շիշկինը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի միգրացիոն ծառայությունների կողմից փախստական ճանաչված և Հայաստանում ապաստան ստացած ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը մտադիր է առաջիկայում մամուլի ասուլիս կազմակերպել և հանդես գալ սենսացիոն բացահայտմամբ:

Մասնավորապես՝ Շիշկինը պատրաստվում է հայտարարել, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Ռուսաստանի հատուկ ծառայությունները թունավորել են իրեն՝ վարակելով հեպատիտի հատուկ տեսակով: Այժմ Շիշկինը սպասում է արյան հետազոտությունների վերջնական պատասխանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին