Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    515
    523

  • RUB

    7,22
    7,42

Կարևոր իրադարձություններ

Համաշխարհային դեմքերը դիմել են Փաշինյանին` հոլիվուդյան պրոդյուսերի դեմ «կարված» քրգործի վերանայման խնդրանքով. «Փաստ»

12 Փետրվար, 2020 08:28
Համաշխարհային դեմքերը դիմել են Փաշինյանին` հոլիվուդյան պրոդյուսերի դեմ «կարված» քրգործի վերանայման խնդրանքով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ազգությամբ հայ հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին դատապարտել է 5 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման: 

Այս քրեական գործը լայն արձագանք է գտել սփյուռքում. մեր տեղեկություններով, մի շարք համաշխարհային դեմքեր նույնիսկ նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին այս գործը վերանայելու խնդրանքով: Հիշեցնենք, որ գործը կապվում է «Հայբիզնեսբանկի» սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի հետ:

Ստեփան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրված խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, սակայն վերջինս պնդում է, որ Վիտալի Գրիգորյանցը կարողացել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ «գործ կարել» Մարտիրոսյանի վրա: 

Նշենք, որ Ստեփան Մարտիրոսյանը տեւական ժամանակ ԱՄՆ-ում զբաղված է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությամբ, փորձել է կապ հաստատել հայտնի ռեժիսորների հետ եւ այդկերպ հանրայնացնել Հայոց ցեղասպանությունը: Նրա լոբբինգի շնորհիվ է, որ նկարահանվեց «Խոստումը» ֆիլմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին