Կարևոր իրադարձություններ

Մասիս Մայիլյանը առաջադրվել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու

12 Փետրվար, 2020 00:08
Մասիս Մայիլյանը առաջադրվել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու

Երեկ՝ փետրվարի 11-ին, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն  առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը: Այս մասին հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից։

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր առայժմ չեն ստացել:

Նշենք, որ 2020թ. փետրվարի 11-ի ժամը 17.00-ի տվյալներով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Արցախի Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին