Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լարսի խցանման պատճառով Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ

11 Փետրվար, 2020 23:46
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լարսի խցանման պատճառով Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել (տեսանյութը ստորև) կից գրառմամբ․

«Հանդիպում Լարսի խցանման պատճառով Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ:

Վերջիններս Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել թբիլիսյան արվարձանում:

Այս պահին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ լսում ենք վարորդների մտահոգությունները, քննարկում նրանց աջակցելու և իրավիճակը մեղմացնելու տարբերակներ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին