Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ առաջացավ երրորդ հանրաքվեի գնալու տարբերակը․ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը

11 Փետրվար, 2020 23:32
Ինչո՞ւ առաջացավ երրորդ հանրաքվեի գնալու տարբերակը․ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Առաջին լրատվականի» եթերում պատասխանելով լրագրողի հարցին անդրադարձել է, թե ինչո՞ւ առաջացավ երրորդ հանրաքվեի գնալու տարբերակը։

«Հեղափոխությունը յուրահատուկ և աննախադեպ էր:Կարևոր և մտահոգիչ հարց էր Հայաստանը ցնցումների չտանելը և նաև քաղաքական իրավիճակը հնարավորինս անցնցում պահելը, որովհետև մեծ նվաճում էր սիրո և համերաշխության տրամաբանությունը, որը թույլ չտվեց, որ որևիցե զոհ ունենանք կամ որևէ մարդ տուժի: Այդ տրամաբանությունից ելնելով՝ մենք դրական մոտեցում ցուցաբերեցինք ՀՀ բոլոր քաղաքացիներին և ասացինք, որ կա հնարավորություն ՀՀ-ն դարձնելու նորմալ երկիր, որը մարդու համար է և օրենքի համար է: Եվ այդ հնարավորությունից, ցավոք, ոչ բոլորն օգտվեցին, ինչպես նաև ի հայտ եկավ մի իրավիճակ, որ կան կոնկրետ կասկածներ, ինչպես նաև կոնկրետ գործ և դեպք, որ ունենք ՍԴ դատավորներ, որոնք նշանակված են 30 տարով, նշանակված են տարբեր խախտումներով: Հրայր Թովմասյանը փաստացի քաղաքական գործիչ է, որը սպասարկում է նախկին իշխանության շահերը, և նա դա ապացուցում է իր հարցազրույցներում»,-ասել է Սիմոնյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին