Կարևոր իրադարձություններ

«Ոչ»֊ի շտաբը տեղակայված է Սահմանադրական դատարանում և այն գլխավորում է ՍԴ նախագահը․ Արման Եղոյան

11 Փետրվար, 2020 22:50
Հեղինակ՝ Արման Եղոյան
«Ոչ»֊ի շտաբը տեղակայված է Սահմանադրական դատարանում և այն գլխավորում է ՍԴ նախագահը․ Արման Եղոյան

Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Վերջին օրերին, և հատկապես այսօր, շատ քննարկվեց այն հարցը, թե ով կձևավորի «ոչ»֊ի շտաբը։ Կներեք բայց «ոչ»֊ի շտաբը ձևավորվել է «այո»֊ի շտաբի ձևավորումից և նույնիսկ հանրաքվե նշանակելու որոշումից ամիսներ առաջ։

«Ոչ»֊ի շտաբը տեղակայված է Հայաստանի Սահմանադրական դատարանում և այն գլխավորում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Հենց նման շտաբի ձևավորումն է ճգնաժամ ստեղծել իշխանության ճյուղերի միջև հարաբերություններում և հենց այդ շտաբի կազմն է անխուսափելի դարձրել ճգնաժամի հանգուցալուծման խնդրանքով Հայաստանի սահմանադրին՝ ժողովրդին դիմելը»։

 

Լրահոս

Դիտել ավելին