Կարևոր իրադարձություններ

Իլոն Մասկը կոչ է անում չօգտվել Facebook-ից

11 Փետրվար, 2020 19:30
Իլոն Մասկը կոչ է անում չօգտվել Facebook-ից

Միլիարդատեր Իլոն Մասկը կոչ է արել իր հետևորդներին ջնջել Facebook-ն իրենց գաջեթներից: Այդպիսով նա միացել է #DeleteFacebook արշավի մասնակիցներին՝ արձագանքելով դրան Twitter-ի իր միկրոբլոգում և Facebook-ը «գարշանք» անվանել:

Մասկը կոչ է արել օգտատերերին ջնջել իրենց աքաունթները: Tesla-ի և SpaceX-ի սեփականատերն այդպես է արձագանքել ամերիկացի դերասան Սաշա Բարոն Քոենի գրառմանը, որը քննադատել էր սոցցանցը տեղեկատվությունը խիստ վերահսկողության տակ պահելու համար, գրում է CNBC-ն:

«Մենք թույլ չենք տալիս մեկ մարդուն միանձնյա վերահսկել 2,5 մլրդ մարդու համար նախատեսված ջուրը: Մենք թույլ չենք տալիս մեկ մարդուն վերահսկել 2,5 մլրդ մարդու էլեկտրականությունը: Ուրեմն ինչո՞ւ ենք թույլ տալիս մեկ անձին վերահսկել 2,5 մլրդ մարդու համար նախատեսված տեղեկատվությունը: Facebook-ը պետք է կառավարվի պետության, ոչ թե կայսեր կողմից»,- գրել էր Քոենը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին