Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում արգելվել է հայ հեղափոխական գործչի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրումը

11 Փետրվար, 2020 19:07
Թուրքիայում արգելվել է հայ հեղափոխական գործչի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրումը

Թուրքիայի Անկարա և Ստամբուլ քաղաքներում պատկան մարմիններն արգելել են հայ հեղափոխական Արմենակի (Օրհան Բաքըր) մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Ֆիլմը կրում է «Արմենակ. ճակատի վրա թրի սպին» անվանումը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Արմենակը, ըստ միջոցառման կազմակերպիչների մեկնաբանության, թուրք, քուրդ, հայ, հույն և այլ ազգերի եղբայրության պատմական խորհրդանիշերից մեկն է: Եվ այս առումով միայն ծայրահեղ ու հետադիմական հայացքներ ունեցողներն են, որ կարող են անհանգստանալ նման մարդու մասին ֆիլմի ցուցադրմամբ։

Հունվարի 26-ին Ստամբուլի Հասան Յուջելի անվան մշակույթի կենտրոնում ֆիլմի ցուցադրումը և Արմենակին նվիրված միջոցառումն արգելվել է Քարթալ վարչական շրջանի ոստիկանապետի, ապա նաև Անկարայի նահանգապետարանի կողմից:

Կազմակերպիչները նշում են, որ արգելող որոշումները չունեն իրավական ոչ մի հիմք։ Ըստ նրանց՝ միայն հայերի նկատմամբ պատմական թշնամանքն ու հեղափոխության գաղափարախոսության նկատմամբ ունեցած վախն է թուրք իշխանավորներին դրդում նման անհանդուրժողական և անխոհեմ վարքի:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին