Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    506

  • EUR

    541
    553

  • RUB

    6,26
    6,66

Կարևոր իրադարձություններ

Թունավորված քաղաքացիների օգտագործած էկլերում հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ. ՍԱՏՄ

11 Փետրվար, 2020 17:48
Թունավորված քաղաքացիների օգտագործած էկլերում հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ. ՍԱՏՄ

Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերում գրանցված՝ «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության ջնարակապատ էկլերից բնակիչների թունավորման դեպքերի կապակցությամբ` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել էին վերահսկողական գործողություններ:

«Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում ՍԱՏՄ տեսուչների ստուգման արդյունքում պարզվել էր, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։

ՍԱՏՄ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կատարվել էր նաև նմուշառում այդ պահին արտադրությունում առկա հումքից՝ ձու, կարագ, սփրեդ, ինչպես նաև պատրաստի արտադրանքից` ջնարակապատ էկլերից: Արտադրամասից վերցված թե հումքի, թե պատրաստի արտադրանքի նմուշներում լաբորատոր փորձաքննության արդյունքում խախտւմներ չեն հայտնաբերվել:

Թեև մարզերի խանութներում Էկլերի տվյալ խմբաքանակը սպառված է եղել, սակայն լաբորատոր փորձաքննության է տրվել նաև Սյունիքի մարզում տուժած քաղաքացիներից մեկի կողմից տրամադրված չխախտված փաթեթավորմամբ էկլերը: Այդ նմուշի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ:

«Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր «Արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին», սահմանվել է ժամկետ թերությունը շտկելու համար: Արտադրությունում անցկացվել են սանիտարահիգիենիկ ախտահանման աշխատանքներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին