Կարևոր իրադարձություններ

Նախորդ տարի Հայաստանից Ռուսաստան են տեղափոխվել 4 000 «համերկրացիներ»

11 Փետրվար, 2020 16:25
Նախորդ տարի Հայաստանից Ռուսաստան են տեղափոխվել 4 000 «համերկրացիներ»

Ռուսաստանում ամփոփել են տվյալները, թե 2019թ. կամավոր տեղափոխման ծրագրի շրջանակներում քանի մարդ է արտերկրից տեղափոխվել: Ընդհանուր առմամբ, Ռուսաստան են եկել 59,5 հազար հոգի, որոնց շարքում Հայաստանից տեղափոխվածները թվով զբաղեցնում են հինգերորդ հորիզոնականը:

Ամենից շատ՝ 32 594 մարդ, եկել է Ղազախստանից, 6 312-ը՝ Տաջիկստանից, 5 988-ը՝ Մոլդովայից, 4 671-ը՝ Ուզբեկստանից, 3 807-ը՝ Հայաստանից:

Նշվում է, որ տեղափոխվածների մեծ մասը՝ 7 736 հոգի, հաստատվել է Նովոսիբիրսկում, 6 936-ը՝ Չելյաբինսկում, 5 155-ը՝ Տուլայում:

 

Լրահոս

Դիտել ավելին