Կարևոր իրադարձություններ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի․ պաշտպան

11 Փետրվար, 2020 12:15
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի․ պաշտպան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի: Այս մասին հայտնում է Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանի փոխանցմամվ Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն փաստական տվյալներ է ստացել, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը:  

 

Լրահոս

Դիտել ավելին