Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,42
    7,62

Կարևոր իրադարձություններ

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն. պաշտպան

11 Փետրվար, 2020 10:42
Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն. պաշտպան

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կրկին տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են Խաչատրյանի փաստաբանական թիմից:

Նշվում է, որ ս.թ. հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվել էր հստակ ցուցում՝ Խաչատրյանին ստացիոնար բժշկական պայմաններում բուժելու վերաբերյալ։ Սակայն, անհասկանալիորեն ընդհատվել է Խաչատրյանի բուժումը և նրան անմիջապես տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանական խումբը բազմաթիվ դիմում-բողոքներով պահանջել է ապահովել Խաչատրյանին համապատասխան բուժումով, սակայն այդ պահանջը չի ապահովվել և իրավունքները կրկին խախտվել են։    

«Առողջական խնդիրը արձանագրված էր դեռևս հունվարի 22-ին և իրավիճակի փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել։ Մեր կողմից այս խնդրի մասով բազմաթիվ բողոք-պահանջներից հետո՝ ընդհուպ նշելով, որ նույնիսկ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք ենք տեսնում, նաև երբ այս խնդրի մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, երբ դիմեցինք մարդու իրավունքների պաշտպանին, այս ամենից հետո Խաչատրյանին նոր տեղափոխեցին բժշկական կենտրոն, չնայած, որ բժշկական առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ 

Հարց է առաջանում. ինչո՞ւ այսքան ժամանակ իմ պաշտպանյալին չէին տեղափոխում բժշկական կենտրոն և ինչո՞ւ միայն մեր կողմից ապօրինությունների վերաբերյալ ահազանգերից հետո տեղափոխումը ընթացք ստացավ», - ասել է փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին