Կարևոր իրադարձություններ

Գնդակն ընդդիմության ձեռքում է. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կանգնած են կարևոր որոշ­ման առջև. «Ժողովուրդ»

11 Փետրվար, 2020 08:59
Գնդակն ընդդիմության ձեռքում է. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կանգնած են կարևոր որոշ­ման առջև. «Ժողովուրդ»

Ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցով իշխող ուժը, ըստ իրենց մեկնաբանությունների, ցանկանում է ազատվել Սահմանադրական դատա­րանի՝ նախկին իշխանությունների մաս կազմող անդամներից եւ նախագահ Հրայր Թովմասյանից։ Եվ այստեղ հետաքրքիր է, որ նույն տրամաբանությամբ իշխող ուժը չի պայքարում շատ այլ կառույցների՝ նախկին իշխանություններից մնացած ներկայացուցիչների դեմ, այնինչ արդեն մեկ տարի է, ինչ ամեն կերպ ցանկանում է ազատվել Սահմանադրական դատարանի անդամներից, եւ տեղի ունենալիք հանրաքվեն նրանց արդեն Երրորդ տարբերակն է։ 

Այնինչ ուշագրավ է, որ ոչ մի գործընթաց տեղի չի ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ, ում հենց այս իշխանության ներկայացուցիչները պիտակավորում էին տարբեր կերպ՝ «նկարիչ», մեղադրում ընտրությունների արդյունքներ կեղծելու համար։ Սակայն նույն Նրա օրոք իշխանություններն անցկացրին արտահերթ խորհրդարանական, Երեւանի ավագանու եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, այժմ էլ հանրաքվե կանցկացնեն։ Նույն իշխանությունները սերտորեն համագործակցում են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որը նախորդ խորհրդարանի ժամանակ է ընտրվել, մյուս կողմից՝ անարգել աշխատում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կամ դատական իշխանության մեծ մասը։ Եթե իշխանությունների համար այդքան կարեւոր է ազատվել նախկինների կադրերից, ապա պետք էր սկսել հենց վերը թվարկվածներից։

Սակայն դրա փոխարեն իշխանությունները սկսել են մի գործընթաց, որը քննադատվում է թե խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական մյուս ուժերի կողմից։ Սակայն միեւնույն ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն այժմ կանգնած են կարեւոր որոշ­ման առջեւ։ ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ կետը հնարավորություն է տալիս պատգամավորներին հանրաքվեի դրվող իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու հարցով դիմել ՍԴ՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի նախաձեռնությամբ։ Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարան դիմելու համար հարկավոր է ապահովել 27 պատգամավորի ստորագրություն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ է գործըն­թաց սկսել, եթե անհրաժեշտ քանակի ստորագրություններ ունենա։ ԼՀԿ-ն այժմ միայն 17 ման­դատ ունի, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի քննարկել Սահմանադրության փոփոխության հարցը հանրաքվեի դնելու նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկե­լու գործընթաց սկսելու մասին հարցը, եւ այս պահին որոշում չունեն։ Նշենք, որ 10 պատգամա­վոր էլ միանա, բավական է ՍԴ դիմելու համար։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին