Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Իրավապահները դեռ չեն որոշել, թե ինչ կանեն Գևորգ Կոստանյանի հայտարարության հետ կապված. «Իրատես»

11 Փետրվար, 2020 08:15
Իրավապահները դեռ չեն որոշել, թե ինչ կանեն Գևորգ Կոստանյանի հայտարարության հետ կապված. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի վերջին հայտարարությունն առ այն, որ ինքը Հայաստան կվերադառնա պայմանով, եթե իշխանությունները երաշխիք տան, որ տեղի կունենա իրավական մարմինների, բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանում ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրապարակային` «բաց դատավարություն»։

Միայն այս դեպքում թացը` չորից, քաղաքականը` իրավականից, դեմագոգիան`պոպուլիզմից կզատվի, Մարտի մեկի իրական պատկերը, իսկ որ ամենակարեւորն է` 10 զոհերի սպանության հանգամանքներն ու կատարողները «ջրի երես» դուրս կգան, ինչին բացարձակ անդրադարձ չկա:

Ի դեպ, այս առնչությամբ «Իմ քայլից» ձայն-ծպուտ դուրս չեկավ, փոխարենը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շրջանում անկանոն շարժումներ սկսվեցին. վերջինիս ջատագով Արմեն Խաչատրյանը, ոչ ավել-ոչ պակաս, հայտարարեց, որ եթե իշխանությունները համաձայնեն Կոստանյանի առաջարկի հետ, ինքը կառավարության դիմաց հացադուլ կանի։

Ինչ կանեն մնացած իրավապահները, այդ թվում «գորգի տակ» Փաշինյանի հետ «խաղացող» նախկին գորշ կարդինալ Աղվան Հովսեփյանը, ասում են` դեռ չեն որոշել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին