Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն մերժել է «Լուսավոր Հայաստանին». «Հրապարակ»

11 Փետրվար, 2020 07:59
ԲՀԿ-ն մերժել է «Լուսավոր Հայաստանին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կիրակի՝ նույն օրը, երբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվեի մասին որոշումը,  ԲՀԿ ակտիվը «տժժում» էր Աբովյանի մոտակայքում՝ «Հատիս» ռեստորանում։

Աբովյանի ակտիվի եւ քաղաքական թիմի հանդիպումը որոշել էին նշանավորել քեֆ-ուրախությամբ, քանի որ ԲՀԿ-ում վերջին օրերին կարծես թե «անջատել» են քաղաքական դիրքորոշում հայտնելու «ռուբիլնիկը»։

Միջոցառման ընթացքում էլ չի քննարկվել երկրի թիվ մեկ հարցը՝ սահմանադրական հանրաքվեն, եւ այդ համատեքստում՝ որտեղ է լինելու ԲՀԿ-ն՝ «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի ճամբարում։ Տեղեկություններ կան, որ ԼՀԿ-ի կոչին էլ՝ եթե ԲՀԿ-ից 10 պատգամավոր աջակցի իրենց, կդիմեն ՍԴ, կտրուկ արձագանքել են՝ մերժելով։

Իսկ հանրաքվեի որոշման սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու համար անհրաժեշտ է 27 ձայն, մինչդեռ ԼՀԿ-ն ունի ընդամենը 17 մանդատ եւ առանց ԲՀԿ-ի աջակցության չի կարող դիմել ՍԴ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին