Կարևոր իրադարձություններ

Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի միջանցքում մահճակալներ են տեղադրված․ ԱՆ-ի պարզաբանումը

10 Փետրվար, 2020 23:59
Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի միջանցքում մահճակալներ են տեղադրված․ ԱՆ-ի պարզաբանումը

Ֆեյսբուքյան օգտատերերից Գեդեոն Հովհաննիսյանը իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․

«Սիրելի կապանցիներ, քիչ առաջ այցելել էի Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք և ականատես եղա մի տեսարանի երեխաների թիվն այնքան էր աճել, որ երեխաներին պառկեցնում էին միջանցքներում։ ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ»

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանել է.

«Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել Կապանի բժշկական կենտրոնից, որտեղ երևում է, որ մանկական բաժանմունքի միջանցքում մահճակալներ են տեղադրված:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) կապվել է հաստատության հետ։

Արդյունքում պարզվել է, որ մանկական բաժանմունքը ծավալված է 10 մահճակալի համար, սակայն Կապանի ԲԿ-են դիմում նաև հարակից համայնքներից հիվանդներ։ Մահճակալների միջանցքում տեղադրումը պայմանավորված է եղել ցերեկային ստացիոնար ձևակերպված երեխաներին բժշկական միջամտություն ցուցաբերելու համար։

ՀՎԿԱԿ մասնագետների կողմից տեղում առաջարկ է արվել մահճակալները ծավալել հարակից բաժանմունքներում՝ ապահելով բժշկի և բուժքույրի լիարժեք ընդգրկում։ Վաղը մասնագետները կրկին կայցելեն ԲԿ՝ առաջարկության կատարման լիարժեքությունն ապահովելու համար»։
 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին