Կարևոր իրադարձություններ

ՔՊ վարչության նիստին մասնակցել է Փաշինյանը. քննարկվել է նաև հանրաքվեի հարցը

10 Փետրվար, 2020 22:58
ՔՊ վարչության նիստին մասնակցել է Փաշինյանը. քննարկվել է նաև հանրաքվեի հարցը

«Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը։ Նիստին մասնակցում էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը,   ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ հանրաքվեի հարցը նույնպես քննարկվել է, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ ուշանում է։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ քննարկվել է հանրաքվեի նախընտրական շտաբ ձևավորելու հարցը։ 

 
 

Լրահոս

Դիտել ավելին