Կարևոր իրադարձություններ

Արմեն Նազարյանի որդին փայլուն հնարքով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ. Ընբշամարտի ԵԱ

10 Փետրվար, 2020 22:28
Արմեն Նազարյանի որդին փայլուն հնարքով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ. Ընբշամարտի ԵԱ

Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը փայլուն է հանդես գալիս Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին` Էդմոն Նազարյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը Բուլղարիայի հավաքականի մարզիչն է, նրա որդին էլ ներկայացնում է այս երկրի հավաքականը: Էդմոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8-0 հաշվով հաղթել էր նորվեգացի Սնորր Հարսեմ Լունդին: Այնուհետ 1/4 եզրափակչում Էդմոնը 14-2 հաշվով հաղթել էր իտալացի Ջիովաննի Ֆրենիին ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ էլ մրցել է ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ, որն ի դեպ, 1/4 եզրափակչում հաղթել էր Ռուդիկ Մկրտչյանին:

Նազարյան-Ազիզլի մենամարտը սկզբում լավ չի դասավորվել հայազգի մարզիկի համար: Ադրբեջանցին հաղթելիս է եղել 5-0 հաշվով, սակայն հետո Էդմոնը ոչ միայն հավասարեցրել է հաշիվը, այլև գոտեմարտն ավարտել է ժամանակից շուտ, քանի որ հաղթել է տուշեով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին