Կարևոր իրադարձություններ

Երևանում 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային

10 Փետրվար, 2020 21:32
Երևանում 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային

Այսօր՝ փետրվարի 10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550 գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ կրկին երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։ Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին»,- ասված է ԲԿ-ի տարածխած հաղորդագրության մեջ:
 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին