Կարևոր իրադարձություններ

Սուր շնչառական վարակներով պայմանավորված, չի թույլատրվել 1894 երեխայի մուտքը կրթական հաստատություններ․ Արսեն Թորոսյան

10 Փետրվար, 2020 20:22
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Սուր շնչառական վարակներով պայմանավորված, չի թույլատրվել 1894 երեխայի մուտքը կրթական հաստատություններ․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել․

«Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում:

Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%-ը: Եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ:

Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններում հնարավորինս բացառելու նպատակով այդ կազմակերպություններում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների ներուժը, ուժեղացվել է «համաճարակային ֆիլտր»:

Արդյունքում՝ չի թույլատրվել 1894 (723-ը Երևանում, 1171-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ»:

 

Լրահոս

Դիտել ավելին