Կարևոր իրադարձություններ

Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

10 Փետրվար, 2020 20:10
Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

2020թ. փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է <<Արդարություն>> կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը: Այս մասին հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում   չեն գրանցվել: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին