ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մոտ այսօր՝ փետրվարի 10–ին, հավաքվել էին Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցները, որոնք բողոքում էին ինստիտուտը փակելու կառավարության որոշման դեմ։

Դեռեւս անցած տարվանից լուծարված կառույցի աշխատակիցներն այժմ անգործ են մնացել: Շուրջ 300 հոգի աշխատանքից զրկվել ու նախարարության պատասխանին է սպասում:

Նրանց խոսքով՝ իրենց ինդսիտուտը կրթության ողնաշարն է. «Տարբեր երկրներում նման ինստիտուտներ կան, ինչո՞ւ էր պետք փակել, մեզ հետ նման ձեւ վերաբերվել, ոչ մի հիմնավորում չկա»։

Բողոքի ակցիա իրականացնողները հույս ունեն, որ այս ամենից հետո նորից կբացվի Կրթության ազգային ինստիտուտը։

Ակցիայի մասնակիցներին հրավիրվել են ներս. «Հանդիպումը նախարարության գլխավոր քարտուղարի հետ էր՝ Նաիրի Հարությունյանի։ Քննարկեցինք նոր կառույցի ստեղծման ժամկետը, բայց դարձյալ ապարդյուն, քանի որ կրկին չնշվեց ժամկետը եւ թե ինչ ձեւով է մրցույթը լինելու»։