Կարևոր իրադարձություններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը կգումարի արտահերթ նիստ․ օրակարգում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի հարցը

10 Փետրվար, 2020 18:26
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը կգումարի արտահերթ նիստ․ օրակարգում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի հարցը

2020 թվականի փետրվարի 11-ին, ժամը 09:30-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ կգումարի: Այդ մասին հայտնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից:

Նիստի օրակարգում հետեւյալ հարցերն են՝

  1. ՀՀ Սահմանադրության փոփոխություններ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին:
  2. Երեւանի ավագանու անդամ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրության կազմում:
  3. 2020 թվականին մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղար պաշտոնների բաշխումն ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ սահմանելու մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին