Կարևոր իրադարձություններ

Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է Վերմիշյանին կաշառք տալու մեջ

10 Փետրվար, 2020 18:00
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է Վերմիշյանին կաշառք տալու մեջ

Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Ինչպես տեղեկացրին ԱԱԾ-ից, Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին ներգրավված է որպես կաշառք տվող, իսկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ ստացող:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, եւ փետրվարի 8-ին միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ։ Իսկ Ջոն Ֆարխոյանն ազատ էր արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։

 

 

Լրահոս

Դիտել ավելին