Կարևոր իրադարձություններ

Արտաշատի քրեական հետախույզները կողոպուտի դեպք են բացահայտել (տեսանյութ)

10 Փետրվար, 2020 14:13
Արտաշատի քրեական հետախույզները կողոպուտի դեպք են բացահայտել (տեսանյութ)

Փետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում մի երիտասարդ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակն ու բջջայինը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է կատարվածի հանգամանքները: Սկսվել են հետախուզական միջոցառումներ։ Բացահայտման աշխատանքը հանգուցալուծվել է փետրվարի 6-ին։

Դվին գյուղի բնակիչ, 38-ամյա տղամարդը տարված բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին