Կարևոր իրադարձություններ

Առանց գաղափարախոսական ուղղվածությունների, որոնք հիմքն են ապագայի տեսլականի մեր պետությունը շարունակաբար գտնվելու է տարատեսակ ինստիտուցիոնալ ճգնաժամերի մեջ. Դավիթ Ֆիդանյան

10 Փետրվար, 2020 13:34
Առանց գաղափարախոսական ուղղվածությունների, որոնք հիմքն են ապագայի տեսլականի մեր պետությունը շարունակաբար գտնվելու է տարատեսակ ինստիտուցիոնալ ճգնաժամերի մեջ. Դավիթ Ֆիդանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Ֆիդանյանն իր էջում գրում է.

«Երբ վերլուծում ենք մերօրյա ներքաղաքական և հասարակական կյանքը, ապա հասկանում ենք, որ գլոբալ առումով չկա որևէ առարկայական գործընթաց որի շրջանակներում հնարավոր լինի տեսնել փոքր ինչ գաղափարական տարր: Հայաստանում գործընթացների առանցքը դա անցյալն է: Գործընթացներում կարելի է ասել բացակայում է ապագայի տեսլականը: Ընդորում սա գալիս է այն կոպտագույն սխալից, որը կոչվեց իզմերից կամ այլ կերպ ասած գաղափարախոսություններից հրաժարում: Առանց գաղափարախոսական ուղղվածությունների, որոնք հիմքն են ապագայի տեսլականի մեր պետությունը շարունակաբար գտնվելու է տարատեսակ ինստիտուցիոնալ ճգնաժամերի մեջ: Լինի դա ՍԴ-ի հետ կապված իրավիճակ թե այլ մի բան: Առանց գաղափարական տարրերի և ապագայի տեսլականի գործընթացները որևէ տեղ չեն տանելու և վերջում հստակորեն կանգնեցնելու են փակուղու առջև»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին