Կարևոր իրադարձություններ

10 միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը վերականգնվել է

10 Փետրվար, 2020 13:19
10 միկրոավտոբուսային երթուղիների բնականոն աշխատանքը վերականգնվել է

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է:

Հիշեցնենք, նրանք պահանջում էին վերանայել այն պայմանները, որոնցում իրենք աշխատում են: Վարորդները բողոքում են բալային համակարգից եւ համատարած թանկացումներից: Նշում են, որ ամեն ինչ թանկացել է, իրենց մուտքերն էլ նվազել:

 

Լրահոս

Դիտել ավելին