Երեւանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում ընդդեմ «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման։ Բնակիչները նշում են, որ ճանապարհը բնակելի տարածքի հարևանությամբ է կառուցվում։
«Մենք ոչ թե դեմ ենք ճանապարհի կառուցմանը, այլ ասում ենք, որ մեր թաղամասի ելքային ճանապարհ մնում է միայն մեկը: Այժմ ունենք երեք մուտք, երեք ելք. նախագծով տալիս են չորս մուտք, մեկ ելք: Նույնիսկ ոչ աշխատանքային ժամին հնարավոր չէ այդ մի ելքից դուրս գալ»,-նշել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Մինչ քաղաքացիները դժգոհում էին, ժամանեց շինարարական տեխնիկան եւ սկսեցին քանդել ավտոտնակները: