Կարևոր իրադարձություններ

Պարտադիր ժամկետային զինծառայող Վալերի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

10 Փետրվար, 2020 12:01
Պարտադիր ժամկետային զինծառայող Վալերի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին