Կարևոր իրադարձություններ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ներման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին

10 Փետրվար, 2020 11:47
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ներման մասին»  օրենքում փոփոխությունների նախագծին

Այսօր՝ փետրվարի 10-ին, Հայաստանի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր ընդգրկուն օրակարգով նիստ է գումարել: Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը։ 

«Ներկայիս «Ներման մասին» օրենքում ամրագրված չեն մի շարք կարևոր դրույթներ, նախագծով շտկվել է բացը, սահմանվել են ներման խնդրագիրը չբավարարելու և վերադարձնելու դեպքերը, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր, սակայն պատժից ազատվել է այլ հիմքով. այս մասը բաց է մնում, օրենքի նախագծում սահմանվել է հստակ ժամկետ, որը վերաբերում է ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը նախարարությանը ներկայացնելուն, անձնական գործը ներման հանձնաժողով ներկայացնելու 10-օրյա ժամկետի փոխարեն սահմանվել է 45-օրյա ժամկետ»,-ներկայացրել է Սրբուհի Գալյանը:

Քննարկումների արդյունքում, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին