Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանի մանկապարտեզներից մեկում․ մասամբ այրվել է գույքը․ ԱԻՆ

10 Փետրվար, 2020 11:35
Հրդեհ Երևանի մանկապարտեզներից մեկում․ մասամբ այրվել է գույքը․ ԱԻՆ

Փետրվարի 10-ին, ժամը 00:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 2/2 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին, մարվել՝ 01:10-ին: Մասամբ այրվել է գույքը (մահճակալ, հեռուստացույց, էլեկտրական տաքացուցիչ, դուռ եւ երկու ներքնակ) եւ ջերմահարվել առաստաղը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին