Կարևոր իրադարձություններ

Վահագն Վերմիշյանը կալանավորվել է, իսկ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց

10 Փետրվար, 2020 11:19
Վահագն Վերմիշյանը կալանավորվել է, իսկ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է:Այս մասին Հայկական ժամանակ-ի հետ զրույցում տեղեկացրել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, եւ փետրվարի 8-ին միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ։

ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել են նաեւ, որ դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին կալանավորելու միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառելիությունը: 

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն փաստական տվյալներ է ստացել, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին